Ով ուզում է տեսնել Արցախի Հանրապետությունը, որևիցե իրավական խնդիր չունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ Արցախի լուծարման հետ կապված խոսակցություններին բազմիցս է անդրադարձել և չի ուզում դրան հիմա անդրադառնալ։
Պատասխանելով այն պնդումներին, թե Արցախի ղեկավարությունները բանակցությունների համար Սոֆիայի փոխարեն նախընտրել են Եվլախը, դրա համար էլ ՀՀ ղեկավարության կողմից աջակցություն չեն ստացել՝ Շահրամանյանը արձագանքեց.«Սոֆիայի հարցը շատ է շահարկվում, որը իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա, դրա համար էլ Ադրբեջանը ձեզ վրա հարձակվել է։ Այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, և մենք քննարկել ենք այդ հարցը Ազգային անվտանգության խորհրդի ժամանակ, տվել ենք դրական պատասխան։
Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որին ևս տվել ենք դրական պատասխան, սակայն Ադրբեջանը մերժել է։ Այդ շահարկումներն անում են, որպեսզի իրենց մեղքերն ուրիշների վրա գցեն։ Այս շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ, դրա մասին հայտարարել է և՛ Վիտալի Բալասանյանը, և՛ Սամվել Բաբայանը, և՛ Արայիկ Հարությունյանը, որի մասին շատ լավ տեղյակ են ՀՀ իշխանությունները և նույնիսկ մասնակցություն են ունեցել»։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը