Չենք հավատում, թե ԼՂ հակամարտությունը «սառեցված է». Մամեդյարով
APA գործակալությունը հայտնում է,որ ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է ,որ Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ: «Հանդիպմանը քննարկվել են քայլեր, որոնք ձեռնարկվելու են մինչ աշխատանքն սկսելը՝ կապված համաձայնագրի նախագծի հետ:Կողմերի միջև ընդլայնվում է համագործակցությունն էներգետիկ ոլորտում: 2019թ. բնական գազը Ադրբեջանից կտեղափոխվի եվրոպական շուկա: Մենք հայտնել ենք Ադրբեջանի ու միջազգային կազմակերպությունների բանաձևերի մասին՝ կապված Լեռնայի Ղարաբաղի հակամարտության հետ: Ադրբեջանը ցանկանում է, որ այդ հակամարտությունը լուծվի մոտ ապագայում: Մենք չենք հավատում, թե ԼՂ հակամարտությունը «սառեցված է»: ԵՄ-ն Մինսկի խմբի հետ պետք է նաև խթան հաղորդի, որ այդ հակամարտությունը տեղից շարժվի»,- հայտարարել է Մամեդյարովը:
