Մլադիչն ու «մսաղացները»

8000 մարդկանց մահապատիժ իրականացրածի վերջ Հաագայի պատերազմի հանցագործությունների հարցերով միջազգային դատարանը երեկ ցմահ ազատազրկման դատապարտեց բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչին՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության համար: Տարիներ տևած դատաքննությունից հետո Հաագայի դատարանը վճռեց, որ բարձրաստիճան զինվորականը 90-ականներին՝ բոսնիական պատերազմում, միտումնավոր հազարավոր խաղաղ բնակիչների է բնաջնջել, զանգվածային սպանություններ իրականացրել ու մարդկանց գերեվարել: Ամենածանր մեղադրանքը վերաբերում է Սրեբրենիցիային, ուր, ըստ ռազմական դատարանի, Մլադիչի հրամանով 1995-ին շուրջ ութ հազար մահմեդական է կոտորվել: Մլադիչը մեղավոր է ճանաչվել ցեղասպանություն իրականացնելու, մարդկության դեմ պատերազմական հանցագործությունների, մասնավորապես, Հարավսլավիայի տապալման տարիներին բոսնիացի մահմեդականների սպանդ իրականացնելու մեջ: Դատարանի վճռի համաձայն, 1992-1995 թվականներին Մլադիչը, ռազմական հրամանատարի պաշտոնը զբաղեցնելով, կազմակերպել է մահմեդականների, խորվաթների և այլ ոչ սերբ ժողովուրդների էթնիկ զտումներ՝ փորձելով միատարր բոսնիացի սերբերի պետություն ստեղծել: Դատավոր Ալֆոնս Օրիեն հայտարարեց, որ վճիռը կայացվել է գործով ստացված շուրջ 28 հազար իրեղեն ապացույցների ու ավելի քան 400 վկայությունների հիման վրա․ - «Բոսնիացի սերբերի զինուժը, առաջին հերթին սերբական հանրապետության բանակը մեթոդաբար իրականացրել է հազարավոր տղամարդկանց սպանություններ, մեծ մասը՝ 1995 թվականի հուլիսի 12-17 ընկած ժամանակահատվածում: Դատարանը պարզեց, որ այդ հանցագործները իրենց առջև նպատակ էին դրել բնաջնջել բոսնիացի մահմեդականներին, ինչը ցեղասպանություն է բնորոշվում»: Ինքը՝ «Բոսնիայի դահիճ» մականունը ստացած 75-ամյա գեներալը, սեփական դատավճռի ընթերցման ժամանակ դահլիճում չէր: Դատավորը Մլադիչին հեռացրել էր անպարկեշտ պահվածքի համար: Ինչպես և դատաքննչության մեկնարկին, այսօր էլ նա կտրականապես հերքում էր մեղադրանքներն ու տեղից վիրավորանքներ հնչեցնում միջազգային դատարանի հասցեին․ - «Ես շատ զայրացած եմ, քանի որ այն ամենն, ինչ դուք ասացիք, կատարյալ սուտ է: Գրողի ծոցը թող գնա այս դատարանը»: Դատավճռի հրապարակումից հետո Մլադիչի որդին ու փաստաբանը հայտարարել են, որ կբողոքարկեն այն: Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, Հաագայի դատարանը 40 տարվա ազատազրկման էր դատապարտել բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին՝ նրան ևս մեղավոր ճանաչելով ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության համար: «Նրանց դատավճիռը լուրջ ձեռքբերում է միջազգային այս դատարանի ու արդարադատության համար, բայց առավել՝ զոհերի ու նրանց հարազատների համար», - հայտարարեց դատախազ Սերժ Բրամերցը՝ միաժամանակ ընդգծելով, որ սա դատավճիռ չէ սերբ ժողովրդի դեմ․ - «Մլադիչի մեղքը իրենն է և միայն իրենը: Ոմանք գուցե հայտարարեն, թե նա հերոս էր և պաշտպանում էիր իր ժողովրդին, սակայն դատարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ դա ճշմարտության հետ որևէ աղերս չունի: Մլադիչը պատմության մեջ կմտնի և կհիշվի որպես մարդասպան: Իրականում հերոսները զոհերն են ու այս ողբերգությունը վերապրածները, որոնք երբեք չդադարեցրին իրենց պայքարը հանուն արդարության»: Ողջունելով դատարանի որոշումը՝ Բոսնիայի վարչապետ Դենիս Զվիզդիցը հայտարարել է․ - «Այն ցույց տվեց, որ պատերազմի հանցագործները երբեք չեն կարող խուսափել արդարադատությունից»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեինը պնդել է, թե մի օր բոլորն են կանգնելու դատարանի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պահանջվող ժամանակից․ - «Մլադիչը չարի մարմնավորում էր, նրա դեմ դատավճիռը՝ միջազգային արդարադատության հաղթանակ: Մլադիչն ու Կարաջիչը մահ ու ավերածություններ են պատճառել նախկին Հարավսլավիային, որպիսիք այն չէր տեսել Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Սա մեկ այլ՝ շատ սև էջ է Եվրոպայի պատմության մեջ»: Սերբիայի իշխանություններն առավել զգուշավոր են արձագանքել: Նախագահ Ալեքսանդր Վույչիչը դատարանի վճռից հետո հայտարարել է, թե ժամանակն է ապագային նայել՝ «անցյալի արցունքները կուլ տալու փոխարեն»․ - «Ես ուզում եմ դիմել ոչ միայն Սերբիայի քաղաքացիներին, այլև տարածաշրջանի բնակիչներին՝ այս օրը ո՛չ ցնծության, ո՛չ էլ սգո օր է: Այսօր բոլորս պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսի ապագա ենք ուզում»: Մլադիչը հայտնի էր «Բոսնիայի դահիճ» մականվամբ, և վերջին ռազմական գործիչն է, ում միջազգային դատարանը մեղադրանքներ էր ներկայացրել նախկին Հարավսլավիայի հակամարտության առնչությամբ: Դատարանը հիմնվել էր Բոսնիայի 1992-1995թթ. պատերազմի օրերին կատարված ռազմական հանցագործությունների ուսումնասիրման համար: Մլադիչի գործի դատաքննությունը սկսվել է 2012-ին: Նրան 11 մեղադրանքներ են առաջադրվել ցեղասպանության իրականացման, մարդկության դեմ կատարած հանցագործությունների և Սարաևո քաղաքի քաղաքացիական ազգաբնակչության դեմ դիպուկահարներ օգտագործելու կապակցությամբ: Բացի այդ, նրան մեղադրում են 1995-ին Սերեբրինիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց և երեխաների սպանության մեջ, որը Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում ամենաշատ զոհեր գրանցած սպանդն է: «Մենք, իհարկե, ինչ-որ չափով բավարարված ենք դատավճռով, սակայն ոչինչ չի կարող հետ բերել մեր սպանված երեխաներին ու մյուս քաղաքացիներին»,- ասում է Սարաևոյի բնակիչներից մեկը: «Դատավճռի կայացումը անհրաժեշտ է ապագա սերունդներին, որոնք կիմանան, որ որևէ հանցագործություն չի մնում անպատիժ: Մենք միասին պետք է ապրենք, սակայն որևէ հաշտեցում չի լինի, եթե չպատժվեն հանցագործություններ իրականացնողները ու չհաստատվի արդարությունը»,- ասում է Սարաևոյի մեկ այլ բնակիչ: Մլադիչին մեղավոր են ճանաչել 10 դրվագների կապակցությամբ և դատապարտել ցմահ ազատազրկման: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ դատավճիռը ցույց է տալիս, որ հաղթեց օրենքի գերակայությունը, որը պատասխանատվության ենթարկեց ռազմական հանցագործություններ իրականացնողներին: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրել՝ Եվրոպայի պատմության այս մութ էջերը փակելու ուղղությամբ: Նախորդ տարի դատապարտված բոսնիացի սերբ նախագահ Ռադովակ Կարաջիչի հետ միասին, Մլադիչը էթնիկ զտումներ է կազմակերպել 4,5 միլիոն բնակչություն ունեցող Բոսնիայում և Հերցեգովինայում: Միայն 1992-ին այդ զտումների արդյունքում սպանվել է 45 հազար մարդ, նրանց մեծ մասն՝ իրենց տներում, փողոցներում և համակենտրոնացման ճամբարներում: Ավելի ուշ, ներխուժելով ՄԱԿ-ի կողմից պաշտպանված Սարայևո, Մլադիչն իր զինվորականների հետ 8000 մահմեդական տղամարդկանց և արական սեռի երեխաների մահապատիժ են իրականացրել: Իր արարքների համար Մլադիչին անվանում էին «Բոսնիայի դահիճ»: Հիշեցնենք, որ 1992-95թթ. Բոսնիայի պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 հազար մարդ: Հիշելով նաև Միլոշևիչին Ռադկո Մլադիչի ցմահ ազատազրկումը հիշեցրեց պատմությանը հայտնի մեկ այլ բռնակալի՝ Սլոբոդան Միլոշևիչին: Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության (1989-1997) և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության նախագահը (1997-2000) Հարավսլավիայում արյունահեղ զինված հակամարտության կենտրոնական դեմքերից էր, ինչի արդյունքում փլուզվեց Հարավսլավիան։ Միլոշևիչի անվան հետ են կապված էթնիկ կոնֆլիկտներ ու քաղաքացիական պատերազմներ, որոնք տեղի ունեցան 1990 թ. սկզբներին Հարավսլավիայի անկումից հետո և 1999 թ. հանգեցրեցին ՆԱՏՕ-ի զինված ուժերի պատերազմական լայնածավալ միջամտությանը։ 1999թ. Միջազգային քրեական դատարանի կողմից Միլոշևիչը մեղադրվեց նախկին Հարավսլավիայի հանրապետության պատերազմական հանցագործությունների, այդ թվում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ Բոսնիայի, Խորվաթիայի և Հերցոգովինայի պատերազմների հետ կապված։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am