Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ադրբեջանցի զինծառայողի դին
Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող հանձնաժողովը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով վերադարձնել հայկական դիրքերի մոտ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի դին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.az կայքը: Ներկա պահին հանձնաժողովն ու երկրի պաշտպանության նախարարությունը շարունակում են այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
