Կարեն Կարապետյանը խոսել է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի կարևորության մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով երեկ Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ համաձայնագրին նշել է, որ այն շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։ Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ»,- գրել է վարչապետը:
