Սեքս սկանդալի կիզակետում հայտնված Վոլոչկովան նոր սիրեցյալ է գտել
Անաստասիա Վոլոչկովան շարունակում է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում մնալ։
Վոլոչկովան երեկ իր միկրոբլոգում որոշել է հրապարակավ պատմել Նիսում կալանավորված սենատոր Սուլեյման Քերիմովի հետ իր հարաբերությունների մասին։ Իսկ այսօր աստղի Instagram-ը հեղեղված է նոր լուսանկարներով ու հաղորդագրություններով այն մասին, որ Նաստյան նոր սեր ունի:«Այնուամենայնիվ, ինչ հրաշալի է սիրված լինելը։ Ու մնացած ամեն ինչը այլեւս կարեւոր չէ...
Բավական է հաշվել՝ սիրում է, չի սիրում․․․ Որոշել է տանջել ինձ այս թերթիկներով։ Ուրեմն՝ սիրում է։ Մնացածը կարեւոր չէ»,- գրել է պարուհին լուսանկարների տակ:
