Իշխանափոխություն՝ Լուգանկսկում
Լուգանսկի անջատողականների նախագահ Իգոր Պլոտնիցկին հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Պլոտնիցկիին ժամանակավոր փոխարինելու է Լուգանսկի պետանվտանգության նախարար Լեոնիդ Պասեչնիկը: Պլոտնիցկին Լուգանսկին հեռացել է նոյեմբերի 23-ին և նույն օրը Մոսկվա մեկնել, քանի որ Լուգանսկի ներքին գործերի նախարար Իգոր Կորնետը հրաժարվել էր հեռանալ պաշտոնից և նրա հրամանով ոստիկանական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել կառավարական շենքերը:
