Թրամփի խոստումն Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է դադարեցնել զենքի մատակարարումները Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին: Այս մասին փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թրամփն ասել է, որ տվել է հստակ հրահանգ դադարեցնելու զենքի մատակարարումները YPG: «Սպիտակ տան ղեկավարը հստակ արտահայտվել է այդ խելացնորության դադարեցման հարցով՝ նշելով, որ դրան պետք էր վաղուց վերջ տալ: Մենք ողջունում ենք այդ որոշումը և կհետևենք դրա իրագործմանը»,- ասել է թուրք նախարարը:
