Պուտինը Սուդանում ռազմական բազա է՞ ստեղծում
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը:Այս մասին հաղորդում է կատարելով ՌԻԱ Նովոստիին: Ինչպես նշվում է՝ Սուդանի նախագահը պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել ԱՄՆ-ի միջամտության և Կարմիր ծովում առկա իրավիճակի հարցը: Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, Ռուսաստանի և Սուդանի կառավարությունները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
