Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 300-ը
Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի: Այս մասին տեղեկացնում է ՄԵՆԱ լրատվական գործակալությունը:«ՌԻԱ Նովոստի»-իի հաղորդմամբ` մահացածներից 27-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները: Մզկիթի պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել և ոչ մի ահաբեկչական խմբավորում:
