Բաթումիի հյուրանոցի հրդեհի մանրամասները/տեսանյութ/
«Նովոստի-Գրուզիան» հայտնում է,որ Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում, որտեղ ժամեր առաջ հրդեհ էր բռնկվել, ավարտվել է մարդկանց տարհանումը։ Հրդեհի բոլոր օջախները մարվել են։ Ներկայումս փրկարարները զննում են բոլոր համարները՝ պարզելու, արդյոք այլ մարդիկ կան ներսում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն։ Նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 15 մարդ: Տուրմանիձեի խոսքով, իրենք լրացուցիչ ուժեր են կանչել, քանի որ ծխահարումը տարածվել էր բոլոր հարկերով։ Հրդեհաշիջման աշխատանքներին հարյուր հրշեջներ են մասնակցել։ Նշենք, որ հյուրանոցում գտնվել են «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցները, նրանք չեն տուժել։
