30 ահաբեկիչ է ոչնչացվել
SkyNews Arabia-ն, հղում անելով աղբյուրներին ուժային կառուցներում, հայտնում է, որ Եգիպտոսի անվտանգության ուժերը 30 ահաբեկիչ են ոչնչացրել ուրբաթ երեկոյան Սինայում ռազմական գործողության ընթացքում: Գրոհայինները ոչնչացվել են թերակղզու կենտրոնական Էր-Ռիսան գյուղում շրջայցի ընթացքում: Հատուկ ծառայություններն այժմ որոնում են ծայրահեղականների մարզումային ճամբարները, որտեղ պատրաստվել է ահաբեկչությունը:
