Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում զինծառայողը հանկարծամահ է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել: «Նախկինում ոստիկանության ծառայող էր, այնուհետև տեղափոխվեց ՊՆ-ն, ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, փրկել չի հաջողվել»,-ասաց համայնքապետը: Նա նաև հավելեց, որ Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է և երկու անչափահաս դուստր ունի:
