ԱԱԾ սահմանապահների 15 հոգանոց դաժան ծեծի մանրամասները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի մի ավտոմեքենա: Նրանց պահանջով ուղևորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝  34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից և փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջև: Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիրվանյանին և կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ Շիրվանյանը ժամանել է, սահմանապահները 15 հոգով նրան դաժան ծեծի են ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով: Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած դանակով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթև քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն  է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Շիրվանյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել: Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս. պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Նա կալանավորվել է: Թե ինչն է եղել սահմանապահների և նրանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի պատճառը, դեռ պարզ չէ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am