Եգիպտոսում զոհերի թիվը հասել է 184-ի
Սինայական թերակղզում մզկիթի պայթյունից զոհերի թիվն արդեն հասել է 184 հոգու, այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ները: Պայթյունը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները: Մզկիթի պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել և ոչ մի ահաբեկչական խմբավորում: Սակայն նշենք, որ Սինայական թերակղզում շատ են ԻՊ-ի գրոհայինները:
