Էրդողանը փող է պահանջում ընդդիմության առաջնորդից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկուկես միլիոն լիրայի (շուրջ 375 000 ԱՄՆ դոլար) չափով բարոյական փոխհատուցում կպահանջի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուից՝ իրեն ու իր ընտանիքի անդամների հրապարակայնորեն վիրավորելու համար:Օրեր առաջ Քըլըչդարօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին երկրից մեծ քանակությամբ գումարներ դուրս բերելու ու օֆշորային ընկերություններում ներդնելու համար: Էրդողանի փաստաբաններն արդեն ներկայացրել են համապատասխան հայցը դատարան:
