Անդաստիարակ, անկիրթ մարդուն ամենից շատ մատնում է իրենից խելացիներին ու ավագներին դասեր տալու, դիտողություն անելու հակումը

«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

Անդաստիարակ, անկիրթ մարդուն ամենից շատ մատնում է պոռոտախոսությունը, անհամեստությունը, իրենից խելացիներին ու ավագներին դասեր տալու, դիտողություն անելու հակումը: Երբ տեսնում ես, որ երիտասարդ ու շատ բանի չհասած մարդը ո՛չ իր տարիքն է զգում, ո՛չ իր չափն է ճանաչում, ո՛չ գիտակցում է, թե ով է դիմացինը, եւ կարող է վիրավորել ու հեգնել, ծաղրել ու սաստել ցանկացած մեկին` ճանապարհ անցած ու վաստակ ունեցող մտավորական լինի, փորձառու քաղաքական գործիչ, կյանքում ինչ-որ բանի հասած բիզնեսմեն, թե նախկին պաշտոնյա, հասկանում ես, որ մարդն ուղղակի անկիրթ է ու անդաստիարակ: Փոքր ժամանակ տարրական բաներ չեն սովոեցրել: Ահա` ինչ-որ տեղից հայտնված մի կին քաղաքագետ իշխանական թեզերն է եռանդով քարոզում, եւ ամեն խոսքից մեծամտություն, անհամեստություն, իր գիտելիքների ու վերլուծելու ունակության մասին չափազանցված կարծիք է հորդում: Այս մյուսը դիկտոֆոն աշխատող լրագրող է, բայց դասեր է տալիս իր ապրած օրերի քանակով հոդվածներ գրած ու վաստակ ունեցող խմբագրին: Այս երրորդը մի քանի թերի հարցազրույց է արել, մի երկուսի «դեմքին» թռել եւ իրեն թույլ է տալիս «դոգի» բառապաշարով ստատուս երկնել` իր ողորմելի ներքինն ու ագրեսիվ էությունն ի ցույց դնելով: Սա էլ` բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել է իշխանական բարձունքներում, շրջապատի քծնանքը շփոթել է իր արժանիքների հանդեպ անկեղծ ակնածանքի հետ եւ պրիմիտիվ դասախոսություններ է կարդում` իրենից գրագետ մարդկանց խելք խրատում: Մյուսը կարծում է, թե իր բերանով աստվածային ճշմարտությունն է բարբառում, ոչ մի կասկած չունի իր խելքի ու գիտելիքների հետ կապված` համոզված տոնով վիճելի մտքեր է բարձրաձայնում, կասկած ու առարկություն չհանդուրժելով: Մինչդեռ կրթված ու դաստիարակված մարդը երբեմն կասկածներ է ունենում իր զգացողությունների ու իմացածի հետ կապված, իր կարծիքը երբեք չի պարտադրում, հիստերիաների մեջ չի ընկնում եւ կարմիր գծեր չի հատում:

դիտվել է 992 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am