Մերկելը թերահավատորեն է մոտենում Ադրբեջանին և Հայաստանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի կնքման մասին՝ նշելով, որ կնքվելիք համաձայնագիրն այդքան ինտենսիվ չի լինի, որքան ասոցացման մասին համաձայնագիրը, սակայն իրենք կհամագործակցեն երկու երկրների հետ: «Մենք գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ պետությունների դեպքում մեզ համար պարզ է, որ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ առանցքային դեր են խաղում: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ այսօրվա երկխոսության ժամանակ մենք կհասկանանք` ինչպիսին է ներքաղաքական իրավիճակն այդ երկրներում»,- ասել է Մերկելը:
