Մարսը հարձակվում է. Ռուսաստանում հայտնվել է «ՉԹՕ հարձակնմների» քարտեզ
Այլմոլորակայիններին հավատացող տեսաբանները ստեղծել են օնլայն քարտեզ‚ որտեղ նշել են Չհայտնաբերված թռչող օբյեկտների բոլոր հաղորդագրությունները երկրի վրա: Այս մասին գրում է Life.ru-ն: Ինտերակտիվ քարտեզը հասանելի է UFO Stalker նախագծի կայքում: Եթե հավատանք այս տեղեկություններին‚ ապա 2017 թվականին ուֆոլոգները հայտնաբերել են 84 հազար ՉԹՕ: 2016 թվականի համեմատությամբ արդյունքն աճել է 12%-ով: Քարտեզում նշվում է ռուս ականատեսների հաղորդագրությունները:
