Համաշխարհային էներգետիկ արքան Պուտինն է. Bloomberg
ՕՊԵԿ-ի և գործընկեր երկրների նիստին, որը կկայանա նոյեմբերի 30-ին Վիեննայում, ամենայն հավանականությամբ, կորոշվի ևս մեկ տարով երկարաձգել նավթի արդյունահանման սահմանափակումը, որտեղ որոշման կայացման հարցում կխաղա արդեն ոչ թե Սաուդյան Արաբիան, այլ Ռուսաստանը: Այս մասին գրում է Bloomberg-ի հոդվածագիր Խավիեր Բլասը: Անցյալ տարի ՕՊԵԿ-ին 15 տարում առաջին անգամ հաջողվել է կարտելի մաս չկազմող երկրների հետ համաձայնեցնել նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցը: Ծավալները կրճատել համոզել են այդ թվում և Ռուսաստանին: «Այս պահից հենց Ռուսաստանն է դարձել խմբի ամենաազդեցիկ խաղացողը: Այժմ համաշխարհային էներգետիկ արքան Պուտինն է», - ասվում է հոդվածում:
