Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄն-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտեղ է դատախազությունը

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ «Հանուն հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլար արժողությամբ տուն է գնել ԱՄՆ-ում՝ Գլենդելում։ Ընդ որում, նա այդ տունը չի գրանցել իր անունով, այլ ինչպես դատախազությունն է սիրում ձեւակերպել, փոխկապակցված անձի՝ քրոջ անունով։

Նշենք, որ 2022 թ-ին, որպես Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարագրել էր միայն Երևանում 2015 թ-ին ձեռք բերած բնակարանը և նույն՝ 2015 թ-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ձեռք բերած 3 հողամասերը։ Արժեթղթեր, թանկարժեք իրեր, ավանդներ, կանխիկ դրամական միջոցներ Բաբաջանյանը չէր հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել էր 8 մլն 226 հազար դրամ բանկային հաշիվ, և ճիշտ այդքան՝ 8 մլն 226 հազար դրամ տարեկան եկամուտ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է եղել։

Նշենք, որ Բաբաջանյանի կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինքի» կազմում աջակցում էր առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանին եւ ներկայացրած հայտարարագրի համաձայն, կուսակցությունն ունի 0 լումա։

«Փաստինֆոն» փորձեց կապ հաստատել Բաբաջանյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է հաջողվել 2,5 տարվա ընթացքում կուտակել ավելի քան 1 մլն դոլար, որ տուն է գնել Գլենդելի շատ հարգի թաղամասում, սակայն նրա հեռախոսահամարները չէին պատասխանում։

Մենք նաև պարզեցինք, որ Բաբաջանյանը մեկնել է ԱՄՆ, ընդ որում՝ նրա մեկնելու մասին անգամ իր աշխատակիցներից շատ քչերն են իմացել։
Հուսանք՝ դատախազությանը եւս կհետաքրքրի, թե առանձնապես խոշոր չափերի այդ ինչ կեղտոտ գումարներ են շրջանառվում Արման Բաբաջանյանի կողմից կամ նրա միջոցով։

 

դիտվել է 1407 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am