Պարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին: «Ես կդադարեցնեմ հացադուլը, որովհետև սա համարում եմ առաջին փուլը, որն ավարտվեց»,- նշեց նա ԿԸՀ շենքի դիմաց 5 օր հացադուլ անելուց հետո: Պարույր Հայրիկյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դեմ հայց է ներկայացնելու գլխավոր դատախազություն: Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու և դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձևաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:
