Կանխվել է պայթուցիկ նյութերի խմբաքանակի մուտքը Ռուսաստան

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Пул Первого-ն։
Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Լեհաստանի հետ սահմանին պայթուցիկ նյութերի խմբաքանակի մուտքը կանխելու համար։
Նրանք նաև քննարկել են առաջիկա հանդիպումները, այդ թվում՝ ապրիլի վերջին Վոլգոգրադում, և պայմանավորվել են անդրադառնալ համագործակցության հարցերին: