Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն՝ Երևանում

ՆԳՆ-ից հայտնում են՝ բացահայտվել է մարտի 31-ին Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։

54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարնի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ:

Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։
ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին չորս անձինք։ Նախ պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:


Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրանց ծանոթ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարութ Կ․-ին։ Վերջինս, այսպես ասած՝ հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն և տվյալը փոխանցել Վահրամ Ա․-ին և Արամ Օ․-ին։
Երևանի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու իրենց մտադրության մասին հայտնել են Հարութ Կ․-ին, այնուհետև վերջինիս խնդրել են հետևել և պարզել Մարատ Սուվորովի բնակության հասցեն, ինչն էլ Հարութ Կ․-ն արել է։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Երևանի Համո Սահյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել՝ պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով:

Իրենց հանցավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ա․-ն այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։

Նախնական տվյալներով՝ 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին վերջինիս <> գնացել են Երևանի Համո Սահյան փողոց։ Արամ Օ․-ն և Վահրամ Ա․-ն ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տաբրեր մասերին, այդ թվում՝ կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում՝ սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օ․-ին։

Օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանի քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել նաև, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օ․-ն և նրա բնակարանի տեղը պարզած Հարութ Կ․-ն դեպքի հաջորդ օրը մեկնել են Տավուշի մարզ՝ երկրի սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել դա անելլ, քանի որ ձերբակալվել ու տեղափոխվել են ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:

Արամ Օ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան և մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։
Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։

Չորսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։

Նախաքննությունը շարունակվում է»։

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am