Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները

Միջազգային բորսայում նավթի գինը կտրուկ անկում է գրանցել՝ դառնալով 65 դոլար 1 բարելի դիմաց: Միջազգային շուկայում գներն իջել են, բայց Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գները չեն իջնում:

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր աշխատում, անընդհատ խոսում էր այն մասին, որ երկրում մենաշնորհներ կան, օլիգարխիա կա, բարձր գներ կան, թալան կա և այլն, և այլն, և այլն: Նա ասում էր նաև, որ եթե նորմալ իշխանություն լինի, ապա մենաշնորհները կվերանան, գները բարձր չեն լինի և կյանքը կդառնա մեղր: Նիկոլը այդ փուլում մշտապես հղում էր անում միջազգային գներին ու մեղադրում էր օլիգարխներին այն բանի համար, որ միջազգային գներն իջնում են, իսկ ներկրորղները Հայաստանում գները համարժեքորեն չեն իջեցնում, որովհետև գերշահույթներ են ուզում ստանալ ու թալանում են ժողովրդին:
Երբ Նիկոլը վարչապետ էր դառնում, մի ծրագիր էր ներկայացրել, որի մեջ լոլոներից, դեմագոգիայից ու պոպուլիզմից բացի այլ բան չկար: Որևէ թիվ չկար, որևէ առարկայական խոստում չկար (գիտեր, որ խաբելու է): Երբ նրան հարց տվեցին, թե ուր են թվերը, նա մատներով կլոր արեց ու հայտարարեց, որ կա: Ասում էր, որ կա զրո թիվը, ինչը նշանակում է, որ լինելու է զրո կոռուպցիա, զրո մենաշնորհ, զրո թալան: Որպես առաջին արդյունք էլ հայտարարեց, որ բանանի գինը էժանացել է:

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը խորացնում է բոլոր այն խնդիրները, որոնք նախկինում կային և ինչպես միշտ՝ ստում է: Կյանքը նաև ցույց տվեց, որ Նիկոլի իշխանության օրոք և՛ կոռուպցիան, և՛ թալանը, և՛ ընտրկաեղծիքները (Գյումրիում ՔՊ-ն ուղղակի և անուղղակի ընտրակաշառք է բաժանել), և՛ մենաշնորհները բազմապատկվել են: Բայց հիմա ինքը դրանք չի նկատում, քանի որ ինքն ու իր նեղ շրջապատն են օգտվում այդ ամենից: Հիմա Նիկոլի օլիգարխներն են գերշահույթներ ստանում ժողովրդի հաշվին, բայց դա արդեն Նիկոլին չի հուզում:

Բենզինի շուկայում տեղի ունեցողը ասվածի վառ ապացույցն է: Նավթի միջազգային գները կտրուկ նվազել են, բայց Հայաստանի բենզալցակայաններում գները չեն իջնում: Հենց այսպես է Նիկոլը սիրում բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ:

դիտվել է 787 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am