Սերժ Սարգսյանը ժամանել է գագաթաժողովին
Արդեն տեղեկացրել ենք,որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին և քիչ առաջ ժամանել է գագաթաժողովի անցկացման վայր,լուսանկարվել Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Նախատեսվում է, որ գագաթաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:
