Ամոթ է, որ կինը «սեքսիստական» բառ է օգտագործում. Ես չգիտեմ էլ՝ դա ինչ է. Վարդան Ղուկասյան

Ես ամոթ եմ զգում, որ ձեզ մոտ «սեքսիստական» բառն եմ օգտագործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ մի շարք ՀԿ-ներ իրեն մեղադրել են սեքսիստական հայտարարություններ անելու մեջ, անգամ հաղորդում են ներկայացրել իր դեմ:

«Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն այդ կանայք, բայց ես գիտեմ, որ 12 500 քմ հողերը տվեցին, էդքան ջահելներին սպանեցին, դրանց ձեները մենք չլսեցինք: Բայց հիմա երբ ես ասել եմ էն, ինչ գրված է Գրիգոր Տաթեւացու գրքի մեջ, որ ասում է՝ վայ ձեզ, կանայք, որ գայթակղության պատճառն եք հանդիսանում տղամարդկանց, դա չի նշանակում սեքսիստական: Դա նշանակում է, որ զգաստ պահեն իրենց կանայք իրենց հագուստներից: Օրինակ բեմական հագուստ կա պլավկիով դուրս են գալիս, դա բեմական հագո՞ւստ է, թե՞ ազատություն է: Այդպիսի ազատությունը խայտառակություն է: Մենք ինչ որ տեսել ենք մեր տատիկներից, մայրերից, ուզում ենք դա տեսնել; Մենք չենք ասում՝ նախնադարյան ձեւով առաջնորդվել:

Էդ ձեւի անդաստիարակ պահվածքը... ամոթ է, որ կինը «սեքսիստական» բառ է օգտագործում: Ես ամոթ եմ զգում իրենց տեղը: Ես չգիտեմ էլ՝ դա ինչ է, իրենք ինչ նկատի ունեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ասում են, որ այդ հայտարարություններում կանանց նկատմամբ բռնություն կա, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ի՞նչ բռնություն, թող գնան իրենց տեղը հանգիստ նստեն, շառ են ուզում տալ, մենք դա հասկանում ենք»:

դիտվել է 761 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am