Հայաստանի զարգացման հեռանկարները. ինչ է հուշում համաշխարհային փորձը. մաս 1

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակի դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի , այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ: Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը Համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն: Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները. -քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը -անկախ մամուլի միջոցների ձևավորումը -ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը -ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին -փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևովորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ , ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է -դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների/ՖԱԽ/ ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում -ազգային դրամի ցածր կուրսի պահապանում , որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխհարային փորձը -էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում: Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով: Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները: Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ /Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն/ Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով: Օրինակ հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները- Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն: Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա ցավոք մենք էապես տարբերվեցինք թե Բալթյան, և թե Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.  

  1. Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում
  2. Ավտորիտար ավանդույթեր ունեցող հարևանների շրջապատը /Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել/
  3. Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը
  4. Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը
  5. Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը
Նշանակում է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ոչ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար , որի արդյունքում տեսանելի կդառնան -եւ երկրի տնտեսական զարգացման հեռանկարը -եւ դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը -եւ ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները -եւ երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները – եւ երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը – եւ վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական Աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղը ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:   Երվանդ Բոզոյան. շարունակելի Այլընտրանքային նախագծեր https://www.facebook.com/alternativeprojectsgroup/posts/1481866378588286

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am