Եվրոպան աղետ է համարում Թրամփի գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծած մաքսատուրքերը աղետ կլինեն Գերմանիայի համար, գրում է գերմանական Bild հրատարակությունը՝ վկայակոչելով Տնտեսագիտության ինստիտուտի փորձագետներին։ «Գերմանիայի համար 20 տոկոս մաքսատուրքը տնտեսական աղետ է»,- ասվում է տեքստում։
Ինչպես ավելի վաղ հաշվարկել էր ինստիտուտը, ամերիկյան նոր մաքսատուրքերը կարող են Գերմանիային արժենալ 200 միլիարդ եվրոյի կորուստ Թրամփի պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: