Նախկին պատգամավորի որդուն պաշտոն տվեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ է նշանակվել Հարություն Դարբինյանը: Նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը: Դարբինյանի եկամուտների հայտարարագրում նշված է 2 հողամաս, բնակելի տուն՝ հողամասի վրա, 3 մեքենա՝ MERCEDES-BENZ G500, MERCEDES-BENZ Տ 430 Լ, HONDA FIT 1.3: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 8 մլն դրամ, 17 հազար դոլար, թեև աշխատավարձից ստացած եկամուտը մոտ 2,5 մլն է, ավելի քան 2 մլն դրամ եկամուտ էլ ստացել է փոխառություններից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
