9.6 մլն դոլար ունեցվածքով Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա
«Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով քաղաքապետարանի մամլո ծառայությանը հայտնում է,որ Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա, գումարը կուղղվի սոցիալական բարեգործությանը։ Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար)։ Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակից առաջ Կալաձեն զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը,ով այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականին և շուտով նույնպես հրաժարվել նախարարի իր աշխատավարձից։ Կախա Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Համաձայն հայտարարագրի՝ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 9.6 մլն դոլար։
