ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր՝Մոգերինիի և Ալիևի քննարկման թեմա/տեսաշար/

APA գործակալությունը հայտնում է,որ  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ,  որի ժամանակ վերջինս  նշել է, որ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Ադրբեջան լավ հնարավորություն է՝ քննարկելու Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարցերը։ Ալիևն ընդգծել է, որ ներկայում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը կարևոր փուլում է: Ադրբեջանի նախագահը կարևորել է համագործակցության հետագա ծրագրերը։ Ալիևը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության նոր ձևաչափ կմշակվի, որը կներառի տարբեր ոլորտներ: Անդրադառնալով Ֆեդերիկա Մոգերինիի ելույթին «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում՝ Ալիևն ասել է, որ հակամարտությունների կարգավորումը, քաղաքական բարեփոխումները, էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես տարածաշրջանում ֆինանսական անվտանգությունը ու այլ հարցեր, կարևոր նշանակություն ունեն: Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության լավ ցուցանիշ է: Նշելով, որ իր ղեկավարած կառույցի ու Ադրբեջանի համագործակցությունը շարունակվելու է նոր շրջանակում, Մոգերինին ասել է, թե դրա համար պետք է ամուր հիմք լինի,ասել է Մոգերինին: Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վիճակն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցությանն ուղղված մի շարք հարցերի վերաբերյալ: Հանդիպումն այնուհետ շարունակվել է առանձին ձևաչափով։   12aef0630e34130c3df3be6d551cfa7d   3d5bed3b66fc83723a3cb6f52a65275b    

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am