ՆԱՏՕ-ի կոչը ԼՂ հակամարտող կողմերին
«Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգ է ԼՂ հակամարտությամբ և հորդորում է զերծ մնալ հակամարտության գոտում իրավիճակի սրացումից և շարունակել բանակցությունները։ Հստակ է՝ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- RIA Novosti-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան բանակցություններից հետո։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շարունակել բանակցությունների միջոցով լուծման որոնումներն ու զերծ մնալ նոր սրացումներից։
