Քաոս բնակարանային շինարարության ոլորտում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաթիվ են ահազանգերը, որ կառուցապատողներից բնակարաններ ձեռք բերելով՝ մարդիկ կանգնել են խնդիրների առաջ: Նրանք չեն կարողանում ստանալ սեփականության վկայականները, որոշ ընկերություններ իրենց սնանկ են հայտարարում, պետությունն էլ կարծես դիտորդ լինի այս եռանկյան մեջ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ ունենք խայտառակ պատկեր: «Սկսեմ պետության անելիքներից: Գործադիրը, օրենսդիրը, համայնքը իրար հետ երեք ուղղություններով կարողանում են ավերել բոլոր ոլորտները, այս ոլորտն էլ բացառություն չէ։ Երևանում կար բնակարանաշինության ծրագիր, եկամտահարկի վերադարձ: Թվում էր՝ պետությունն էլ ի՞նչ պետք է աներ, բայց ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ գործադիրն էլ, օրենսդիրն էլ, համայնքն էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետական վերահսկողություն, պետական աջակցություն: Սրանք երկու տարբեր գործառույթներ են:

Երկուսի միաժամանակ գործելով է, որ կարող ենք ունենալ լավ վիճակ: Այսօր կարողացել են իրենց ապաշնորհ կառավարմամբ հասնել մի իրավիճակի, երբ դժգոհ է և՛ տնտեսվարողը, և՛ սպառողը: Լինում են իրավիճակներ, երբ գոհ է լինում սպառողը, բայց դժգոհում է բիզնեսը, նրան շատ են «նեղացնում», սպառողը գոհ է լինում, խնդիրը կարգավորվում է: Նման դեպքում երբեք գնահատականներ չենք հնչեցնում, որովհետև հասկանում ենք՝ ամեն ինչ մարդակենտրոն պետք է գործի: Լինում են դեպքեր, երբ գոհ է լինում բիզնեսը, որովհետև պետությունը աչք է փակում որոշ բաների վրա, բայց դժգոհ է լինում սպառողը: Հիմա ստեղծել են մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Նա առաջարկում է այս ոլորտում տարանջատել իրացնողներին և կառուցապատողներին: «Մեր իրականության մեջ բնակարան ձեռքբերելիս շատ քչերը գիտեն, թե ով է իրականում կառուցապատողը: Տեսնում են հայտնի անուն (իսկ դրանք շատ են), որը զբաղվում է տների վաճառքով, նրան վստահելով՝ ձեռք են բերում բնակարան: Վերջում պարզվում է, որ այս ընկերությունները որևէ պարտավորություն, պատասխանատվություն չունեն, կառուցապատող էլ չեն: Իրացնողներին էլ պետք է բաժանել երկու խմբի. առաջին՝ միայն իրացնողներ, երկրորդ՝ և՛ իրացնողներ, և՛ կառուցապատողներ, այսինքն՝ նույն ընկերությունը և՛ կառուցապատում է, և՛ իրացնում է, ընդ որում՝ ոչ միայն իր կառուցած շենքերը: Քաղաքացուն պետք է տրամադրվի իրավական կարգավորում ու պատշաճ տեղեկատվություն, բայց դա հիմնականում տեղի չի ունենում: Նա հայտնի անունով ընկերությունից գնում է բնակարան, վերջում պարզվում է, որ այս կառուցապատողը երեկ է գրանցել ՍՊԸ-ն: Քաղաքացին ի սկզբանե պաշտպանված չէ, որովհետև ոչ պատշաճ իրազեկվածությամբ և մոլորեցմամբ է գնում այդ բնակարանը: Չկա կարգավորում այս ոլորտում, թե ով ինչ անելու իրավունք ունի և ինչ պարտավորություն է ստանձնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ չես գտնում այն կառուցապատողին, որի մասին կտաս երաշխիք, չես գտնում այն իրացնողին, որն ինքն իր համար սահմանում է պարտավորություն և պատասխանատվություն: «Իրացնողը, որը բրենդ է, և որին վստահելով է մարդը գնում այդ բնակարանը, պետք է հասկանար, թե ի՞նչ ռիսկի տակ է մտնում: Գանք կառուցապատողներին: Նրանց մեջ կան հներ, որոնք ուժեղ դիրքերից են հանդես գալիս, և նորեր ու միջիններ: Այստեղ, բնականաբար, համայնքի, գործադիրի հետ իրենց անձնական կապերով որոշակի արտոնություններ ստացողներ կան, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորին կուլ տալու մոլուցքով էլի կարող են մոլորեցնել: Ստեղծվել է քաոս: Շինարարության ամբողջ ընթացքում իրականում որևէ վերահսկողություն չի իրականացվում: Պետությունը հիմա լրացուցիչ պարտավորություններ է առաջացրել, որը լուրջ վտանգում է հետագա գործունեությունը՝ սկսած նրանից, որ անգամ չկառուցած շենքի համար, եթե սահմանված ժամկետը լրացել է, պետք է գույքահարկ տալ, չհաշված տուրքերը: Կարգավորումներ պե՞տք են, որ նրանք մտնեն պատասխանատվության դաշտ: Իհարկե, պետք է, բայց այդ ամենը պետք է անել մտածված և մարդակենտրոն, ոչ թե պարզապես վնասելու և գումար հավաքելու մոտեցումով: Այսօր քաղաքացին դատարան դիմելուց վախենում է, որովհետև հասկանում է՝ տնտեսվարողը կգնա սնանկացման ու դրանից նա միայն տուժելու է, ևս մի քանի տարի մնալու է անտուն: Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց վերջին տարիների ընթացքում արդեն 4-5 ընկերություն գնացել է սնանկացման, խոսքը հազարավոր բնակարանների մասին է: Այս ամբողջ բարդակն ու քաոսը բերել է նրան, որ այսօր վստահություն չկա, որովհետև երաշխիքների, պարտավորությունների և պատասխանատվությունների ինստիտուտներ չկան: Հասարակ ընթացակարգային վերահսկողություն կա՞, իհարկե, չկա։ Այն, որ ձևական գնում են, նայում՝ ցանցը կա, թե չէ, մի անգամ ձևական ջրցան են բերում, որ փոշին չլցվի, սկսած դրանից՝ չկա վերահսկողություն: Կառուցապատողն ասում է՝ երեք տարում պետք է շենքը պատրաստ լինի, ընթացքում պետք է այցելեն ստուգելու, թե նա ինչ է անում: Կարո՞ղ է վերջում պարզվի, որ շինարարական նորմերը խախտելով, արագարագ շինարարությունն անեն, վերջում էլ անվտանգային խնդիրների առաջ կանգնենք»,-շեշտում է ՀԿ նախագահը:

Հավելում է՝ բարեխղճությունը բիզնեսի մոտ զիջում է, ներքին մրցակցությունով, մեկը մյուսին կուլ տալու մոլուցքով, չի բացառվում, որ խոշորները կարողանան պատասխանատվություն ունեցող մանր ու միջին ընկերություններին կուլ տալ: «Դրանով հանդերձ անգամ հայտնի անուններն այսօր ոլորտը բերել են մի վիճակի, որ չես կարողանում կողմնորոշվել՝ ո՞նց անես, որ մարդը լինի պաշտպանված, որովհետև գոնե այն իրացնողները, որոնք պարզապես իրացումով են զբաղվում, ներքին ռիսկերի գնահատում չեն անում իրենց իմիջի վերականգնման համար: Այսօր կան կառուցված շենքեր, մարդիկ վերանորոգումն արել են, բայց դրսում են մնացել, չեն կարողանում ավարտական վկայական ստանալ։ Բողոքի ցույց են անում, ասում՝ հարգելի քաղաքապետարան, թողեք, գնանք մեր տներում ապրենք, դուք էլի ձեր թղթաբանությունը շարունակեք: Մի կողմից ունենք ընթացակարգեր, որոնք պրոբլեմներ են ստեղծում, ոչ թե խնդիրը լուծում, մյուս կողմից՝ մարդու, սպառողի իրավունքների պաշտպանությունից ելնելով, որևէ պաշտպանական մեխանիզմ, պարտավորություն չի սահմանվում տնտեսվարող սուբյեկտի համար: Երբ պետական վերահսկողությունը, աջակցումն ու մեխանիզմն աշխատում է սխալ, ինչ-որ պահի գոհ է լինում տնտեսվարողը, ինչ-որ պահի գոհ է լինում սպառողը, բայց գալիս է ինչ-որ պահ, երբ դժգոհ են լինում բոլորը: Հիմա եկել է այդ պահը»,- եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am