«Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղն ադրբեջանական է»․ Շտայնամայեր

«Բերլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և ես այսօր վերահաստատում եմ մեր այդ տեսակետը», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է․ – «Մեծ քայլ է արվել և ես կողմերին շնորհավորում եմ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առիթվ։ Այսօր, նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում, ես հույս եմ հայտնել, որ մոտ ապագայում մենք կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը։ Դա կհանգեցնի կայուն խաղաղության։ Ես կոչ եմ անում կողմերին, չնայած բարդություններին և մարտահրավերներին, բաց չթողնել այս հնարավորությունը», – նշել է Շտայնմայերը։

Նույն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիևը նշել է․ – «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են», – նշել է Ալիևը։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Բաքու՝ Երևանից։ Գերմանիայի նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել, որ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Բաքու՝ Երևանից։ Գերմանիայի նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել, որ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը խնդրել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Շտայնմայերն էլ, ըստ Մայր Աթոռի, հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Շտայնմայերը Ադրբեջան է մեկնել Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագեց առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

168.am

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am