Կուլիսների ետևում Մարտունի բերած հիմնավորումները «տուպիզմի» գագաթնակետն են․ Անժելա Թովմասյան

«Նախ եվ առաջ, ով է ասել, որ որևէ մեկին կարելի է շուրջ 12 ժամ մի ամբողջ ժողովրդի հիմարի տեղ դնել, սպասեցնել, «լոլո» կարդալ։ Սա մեծամտության, տխմարության կամ ապուշ լինելու ցուցիչ չէ․ սա մարդկանց վրա թքած ունենալու, սեփական դերն ու չափը չհասկանալու ցուցիչ է, այսինքն՝ կա խորը արժեհամակարգային խնդիր։

Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում «Նիկոլը Վարդանիկին կարա նստացնի»։ Ամենավերջին ապուշին էլ է պարզ, որ Նիկոլը Հայաստանում չի կարող կալանավորել միայն Աննա Հակոբյանին։ Քեզանից ավելի անմեղ, ավելի ազնիվ, ավելի հայ, ավելի հայրենանվեր մարդիկ են հայտնվել բանտում, անգամ մահացել դատարանի դահլիճում։

Երրորդը՝ «իմ ու Վարդանիկի միջև արյուն է հոսել»։ Իսկ քո ու Նիկոլի միջև արյուն չի հոսե՞լ։ 8000 տղաների ու 15000 հաշմանդամների արյունը քեզ հարազա՞տ չի։ 15 տարի է անցել, տղա՞ էիր, վրեժ ունեի՞ր՝ մինչ այդ լուծեիր։ Կամ ո՞վ ես դու, քո մանր ներքին կասկածներով ու խնդիրներով, որ մի ամբողջ ժողովրդի կամք հակադրես քո բարդույթներին։

Չորրորդ՝ անկախ նրանից, թե ինչ են ասում քեզ քո ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները՝ հարվածը ժողովրդին տալու ես դու, ուրեմն հարված ստանալու ես հենց դու։

Հինգերորդ՝ չի կարող լինել երրորդ թեկնածու․ ու չի կարող լինել ոչ թե որովհետև նա սեռախեղվածի ձեռք սեղմող հերթական անցորդ է, այլ որովհետև չկա անգամ երկրորդ թեկնածու։ Դու թեկնածու չես․ դու հերթական մեկն ես։

Իսկ որպես այդպիսին, դու, Մարտու՛ն, կանգած ես «հայրենիքի դավաճան» կամ «Նիկոլի կտոր» դառնալու եզրին»․ Անժելա Թովմասյանի գրառումը

դիտվել է 1737 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am