Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից ուղղված քննադատությունների զգալի մասը արդարացիորեն վերաբերում է Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայկական ռազմաքաղաքական էլիտայի մի հատվածի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած անտարբերությանը։

Իշխանությունները պնդում են, սակայն, որ այդ մեղադրանքներն անարդար են, քանի որ իրենք իրականում շատ մտահոգ են այդ հարցում և իրենց հնարավորությունների սահմաններում ամեն բան անում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, բայց դրա մասին հրապարակային չեն խոսում, որովհետև, ըստ իրենց, դրանով կարող են վնասել ադրբեջանական գերության մեջ պահվող մեր հայրենակիցներին։

Բնականաբար, ՔՊ կուսակցության նման բացատրությունները հավատ ու վստահություն չեն ներշնչում հասարակության լայն շրջանակների շրջանում և դա ունի տարբեր պատճառներ, որոնցից մեկը կարող է լինել այն, որ ժողովուրդը հասկանում է՝ ՀՀ իշխանությունների կողմից գիտակցաբար լիարժեքորեն չի օգտագործվում իրականում գոյություն ունեցող համահայկական ռեսուրսը։

Ոչ երկրորդական պատճառ կարող է լինել այն, որ Բաքվի բանտում պահվողները, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածք ունեին հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ, և նրանք կարող էին, ներկայիս իշխանությունների տեսակետից, Հայաստանում բնակվելու համար անցանկալի լինել։ Մի պահ պատկերացնենք, որ նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, և նրանք արդեն Հայաստանում են կամ չէին գերեվարվում ու գալիս էին Հայաստան։ Եթե այդքան ֆանտազիա ունենանք նման բաներ պատկերացնելու համար, ապա դժվար չի լինի պատկերացնել նաև այն, թե այդ դեպքում, նույնիսկ եթե նրանք Հայաստանի բանտերում լինեին, ի՞նչ կարգավիճակում կլիներ ՔՊ կուսակցությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ՔՊ կուսակցության առաջամարտիկներն Ազգային ժողովի բարձր ամբիոնից իրենց ելույթներում գոնե ավելի զուսպ ու պատասխանատու կլինեին։

 

Օրերս նույն ամբիոնից արված վարչապետի հայտարարությունն առ այն, որ Ղարաբաղյան շարժման դադարեցումն ու այդ հարցի փակումը կարող է նպաստել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի կնքման ճանապարհի հարթեցմանը, որ դա նպատակահարմար կլինի նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատության հարցը լուծելու առումով, բնականաբար, գիտակից հայության վրդովմունքն է առաջացրել, որովհետև, բացի ՔՊ կուսակցությունից, կարծես, ոչ ոք չի հավատում, որ նման հայտարարությունները ադրբեջանական կողմի որոշումներում որևէ էական նշանակություն կունենան։ Իմ դիտարկմամբ, այդ հայտարարությունները առողջ հասարակության կողմից ընկալվել են որպես ինքնախաբեություն կամ ՀՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ։

 

Հայ գերիներին ազատ արձակելու գործում ՀՀ իշխանությունների ջանքերը ակնհայտորեն բավարար չեն։ Պառակտումներն այս գործում շատ անտեղի են։ Առնվազն Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը այս հարցում կարող է շատ արդյունավետ լինել։

 

Բազում առիթներով միջազգային ատյաններում Հայ եկեղեցին բարձրաձայնել է գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին, սակայն, առանց պետության կողմից սինխրոն աջակցության, նման հայտարարությունների լիարժեք ազդեցությունը զգալիորեն նվազում է։ Նույնն է նաև այլ պետությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների կողմից ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման հաճախ հնչեցվող հայտարարությունների դեպքում, որոնք կրկին հանդիպում են հայաստանյան իշխանությունների սառը անտարբերությանը և նվազեցնում են նրանց արդյունավետությունը։

Ուստի, եթե իշխանությունները մտավախություն ունեն, որ իրենց խոսքով կարող են վտանգել գործընթացը, ապա ավելորդ չի լինի, կարծում եմ, նկատի ունենալ նաև շարունակական լռության պարագայում առաջացող ներքին և արտաքին վտանգավորության չափը և համադրել, ըստ իրենց, խոսելու դեպքում առաջացող վտանգների չափի հետ։Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am