Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Զախարովա
Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԼՂ հակամարտության կարգավորումը հանդիսանում է Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը։ Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի, և որքան շուտ, այնքան ավելի լավ»,-հավելել է Զախարովան։
