Մոսկվայում արտակարգ դրություն է
Օդերևութաբանները Մոսկվայի բնակիչներին նախազգուշացրել են մոտակա օրերին եղանակի կտրուկ սառեցման մասին: Այս մասին հայտնում է «m24»-ը: Ինչպես հաղորդվում է, ձյան‚ մերկասառույցի և ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել: ՌԴ մայրաքաղաքում 15.00-ից 18.00 օդի ջերմաստիճանը կիջնի 0°С-ից ցածր: Գիշերը Մոսկվայում ջերմաստիճանը կիջնի --5°С-ի‚ տեղ-տեղ նաև -7°С:
