«Գազպրոմը» սկսել է գազի մատակարարումն Ադրբեջան
«Գազպրոմը» սկսել է Ադրբեջան բնական գազի մատակարարումը: Այս մասին Trend-ին հայտնել է աղբյուրն ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունում: «Նախօրեին երեկոյան գազը սկսել է հասնել Ադրբեջանի տարածքի համակարգ: Եթե անհրաժեշտություն առաջանա, ինչ-որ ծավալներ կարող են արտահանման ուղղվել: Այդ մատակարարումները նաև SOCAR-ին հնարավորություն կտան ստուգելու իր ստորգետնյա գազի պահեստների ծավալները»,- ասել է պետական ընկերության ներկայացուցիչը: Մատակարարումն իրականացվում է 2017 թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի համաձայն:
