ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ

Մարտի 30-ին՝ կիրակի օրը, Գյումրիում և Փարաքարում տեղի են ունենալու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ակտիվ նախընտրական պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է սոցիալական ցանցեր, որտեղ քաղաքական ուժերը միլիոնավոր դրամներ են ծախսում՝ հատկապես վճարովի գովազդների միջոցով։

CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։

Թանկարժեք քարոզչությունը՝ իշխանությունների ձեռքին
Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։

Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։

Հարկ է նշել, որ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները, թեև պաշտոնական են, կարող են ամբողջական պատկերը չարտացոլել։ Չեն հաշվարկվում այն գովազդները, որոնք հրապարակվելուց հետո ջնջվել են կամ որոնց համար օգտագործված էջերն այժմ արդեն գոյություն չունեն։ Հոդվածի հրապարակման պահին Meta-ում մարտի 25-ից հետո թարմացված տվյալները դեռևս հասանելի չեն։

Ինչպե՞ս է բաշխվում է այս 16,000 դոլարը. ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բյուջեի մի զգալի մասն ուղղվում է ոչ թե սեփական քարոզչությանը, այլ՝ ընդդիմադիրների դեմ հակաքարոզչությանը։

Կեղծ էջերի ցանց՝ ընդդիմադիրներին հարվածելու համար
Ուշագրավ է, որ ՔՊ-ի և նրա հետ կապված էջերի ընդհանուր գովազդային բյուջեի ավելի քան 20%-ը՝ 3,397 դոլար, ուղղված է տարբեր էջերի ֆինանսավորմանը, որոնք հիմնականում զբաղված են ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկմամբ։

Այս ցանցի առանցքը կազմում է «C News» էջը՝ 2,737 դոլար ծախսով, որը ֆինասավորվում է Civic-ի՝ «Քաղաքացիական պայամանագրի» կուսակցական լրատվամիջոցի կողմից, ինչպես նաև, Armenian News-ը՝ 560 դոլարով և «Փրկենք հայրենիքը» էջը՝ 100 դոլարով։

Այս էջերի տարածած բովանդակությունը հազվադեպ է անդրադառնում իշխող ուժի ծրագրերին. փոխարենը՝ կենտրոնանում է ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկելու, նրանց անձնական կյանքի և նախկին կապերի մասին բացասական պատմությունների վրա և անգամ հրապարակում անհայտ ծագման «գաղտնի» ձայնագրություններ։

Նկատելի է նաև գովազդային ռազմավարությունների տարբերությունը։ Իշխանական թիմն օգտագործում է բարձրարժեք գովազդներ՝ մոտ 100 դոլար միջին արժեքով, մինչդեռ ընդդիմադիր ուժերի գովազդների միջին արժեքը չի գերազանցում 10-20 դոլարը։ Սա վկայում է ընտրություններում քաղաքական ուժերի ֆինանսական հնարավորությունների էական տարբերության մասին։

Meta-ի գովազդային գրադարանից ստացված տվյալները ցույց են տալիս, որ նման մեթոդներ իշխանության հետ կապված էջերը կիրառել են նաև նախորդ ընտրությունների կամ քաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի գլխավորած բողոքի ակցիաների, 2023-ի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Գյումրին՝ ընտրապայքարի էպիկենտրոն
Տարածքային ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գյումրիի ընտրությունները դարձել են իրական մարտադաշտ։ Գյումրիի ընտրողների ուշադրությունը գրավելու համար ծախսվել է 14,000 դոլար, ինչը 12 անգամ գերազանցում է Փարաքարի ընտրություններին ուղղված 1,200 դոլարը։

Բացի մասնակից ուժերի թվից, Գյումրիի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև քաղաքի ռազմավարական նշանակությամբ՝ որպես Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք։ Այստեղ հաղթանակը խորհրդանշական նշանակություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար։Meta-ի տվյալները ցույց են տալիս միայն քաղաքական ֆինանսավորման մի փոքր, բայց կարևոր հատվածը, չներառելով այլ հարթակներում՝ այդ թվում սոցցանցերում, հեռուստատեսությունում կամ ավանդական մեդիայում կատարվող ծախսերը կամ չդասակարգված գովազդները։

Սակայն նույնիսկ այս սահմանափակ պատկերը վկայում է քաղաքական դաշտի խորը անհավասարակշռության մասին, որտեղ իշխող ուժը տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների և օգտագործում դրանք հակաքարոզչության համար։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am