Սկանդալ եթերով. Մոսիյչուկը ձեռնափայտով փորձել է հարձակվել Սահակաշվիլիի վրա. video
Ուկրանական հեռուստաալիքներից մեկում սկանդալ է տեղի ունեցել: Սկանդալի մասնակիցներն են եղել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը‚ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և դեպուտատ Իգր Մոսիյչուկը‚ ում վրա վերջերս մահափորձ է կատարվել: Մոսիշչուկը ձևացնելով, որ չի լսում հակառակորդին ընդհատել է հարցով` «Դուք դեմ եք Բանդերային‚ թե՝ կողմ». այնուհետև նա մեղադրել է Վրաստանի նախկին նախագահին նրանում‚ որ հենց նա էր եղել կաշառակեռ և կործանել Ուկրաինան‚ իսկ հիմա իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: -Ես նույնպես կերել եմ տապակած երեխաների:- պատասխանել է Սահակաշվիլին:
