ՄՅՈՒ-ն առանց Մխիթարյանի պարտվեց/տեսանյութ/
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Սանկտ Յակոբ Փարկում» հյուրընկալվեց շվեյցարական «Բազելին» և անակնկալ պարտություն կրեց: Խաղի միակ գոլը խփեց Մայքլ Լանգը 89-րդ րոպեին: Նշենք, որ հանդիպման ընթացքում գնդակին հիմնականում տիրում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Խաղի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի ընդգրկվում «կարմիր սատանաների» հայտացուցակում: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը», չնայած պարտությանը, 12 միավորով շարունակեց գլխավորել A խմբի աղյուսակը և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: «Բազելը» 9 միավորով երկրորդ տեղում է: «Բազել»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:0 Գոլը` Լանգ (89)
