Մինչեւ տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները

Մինչեւ տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվի առաջին 17 բնակելի տունը, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույց, խոհանոց, կահավորված ննջասենյակներ եւ հյուրասենյակներ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է եւս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին եւ արտաքին ներկարարական աշխատանքներ:«Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաեւ կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլեւ դպրոցին եւ մանկապարտեզին: Վերակառուցվում է նաեւ գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետեւանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ եւս շինաշխատանքներն ավարտման փուլում են եւ հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի եւ հանդիսությունների դահլիճի շենքերը»,- ասել է Կ. Շահրամանյանը եւ ավելացրել, որ մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաեւ դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ եւ խաղահրապարակներով: Կ. Շահրամանյանը նշեց, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաեւ հարեւանությամբ գտնվող տների բնակիչների համար: Բացի պետական միջոցներից, ըստ քաղշին նախարարի, Թալիշի վերակառուցման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 900 մլն դրամ: Այդ միջոցներով հնարավոր է դարձել գյուղում շինաշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնել: Մարդկանց կենսագործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գրեթե ամբողջությամբ վերականգնվել են առկա ենթակառուցվածքները, բարեկարգվում են փողոցները, մայթերը, կապահովվի փողոցների գիշերային լուսավորությունը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am