Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Սոլովյով(տեսանյութ)
Նոյեմբերի 22-ին հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման եթերում քննարկել է Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության թեման: «Հայաստանի կորուստը կարելի է պատկերացնել միայն սարսափելի երազում: Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մեր հարաբերությունները բարդացան, քանի որ հայերը մեզ կոնկրետ պահանջ էին ներկայացնում` առաջին հերթին` Ադրբեջանին զենքի մատակարարումը, երկրորդ` Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքները, այլև` Հայաստանի, և, եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ինչո՞ւ չենք պաշտպանում»,- ասել է նա հաղորդման ժամանակ:
