Արցախում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը այսօր կտեղափոխվի Երևան. նրա վիճակը ծանր է
Նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Նարեկ Հովեյանին այսօր Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից պետք է տեղափոխեն Երևան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԼՂ զինվորական հոսպիտալից: Զինծառայողը երեկ վիրահատության է ենթարկվել, վիճակը գնահատվում է ծանր:
