Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին` պահանջելով վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում են պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել։

Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուն պես լրագրողներն իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ։ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին օթյակից։ Եվ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Քոչարյանի պահվածքը, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։

Եթե հանձնաժողով ստեղծելու որոշում կայացվի, ապա Ա. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորների վարքը, ասենք` Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի՝ ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի` Էդգար Ղազարյանին ուղղված ականջ կտրելու սպառնալիքները եւ այլն։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը անվանվում է «ստրատուս» Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը Տաթևում երկհարկանի տուն է հրդեհվել Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ Ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am