Գյումրին ընտրության հնարավորություն ունի. «Մայր Հայաստանի» առաջարկը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրության քարոզչության փուլը մոտենում է ավարտին: Արդեն կարելի է որոշ գնահատականներ տալ թեկնածուների, նրանց ծրագրերի և քաղաքական ուժերի հնարավորությունների մասին:
Քարոզարշավի հենց սկզբից պարզ էր, որ մրցակցությունը սուր է լինելու: Կան ընդգծված առաջատարներ՝ Կարեն Սիմոնյան, Վարդան Ղուկասյան և Սարիկ Մինասյան: Վերջինս առաջատարների թվում է հայտնվել բացառապես իշխանական լծակների օգնությամբ, այլապես անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր կունենար:

Իշխանական ցայտնոտ

«Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես սպասվում էր, ամբողջությամբ կիրառեց վարչական ռեսուրսը: Նաև դիմեց «սև» քարոզչության գործիքին, որը հիմնական բումերանգի էֆեկտ ունեցավ և աշխատեց իր դեմ:
Ուշագրավն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում էր չերևալ և ընտրությունը իջեցնել ԺԷԿ-ի պետ ընտրելու մակարդակին: Իրենք շատ լավ գիտեն, որ ՔՊԿ-ն հակակրանք է առաջացնում գյումրեցիների մոտ: Դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խուսափեց ընտրապայքարի մեջ մտնելուց: Բայց որքան էլ փորձեցին քողարկել ՔՊ-ին, միևնույն է գյումրեցիները շատ լավ գիտեն, թե ով ով է:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի արբանյակ թեկնածուներին, ապա նրանք մնացին ստվերում ու միայն իշխանական միջամտությամբ կարող են հաղթահարել անցողիկ շեմը:
ՔՊ-ում հասկանում են, որ միայնակ և իրենց «արբանյակի» հետ չեն կարողանալու մեծամասնություն վերցնել: Դրա համար էլ ցայտնոտի մեջ են և նյարդային շարժումներ են անում՝ հույսները դնելով այլ բաների վրա:

«Մայր Հայաստանը»՝ այլընտրանք

Ընդդիմադիր դաշտի թեկնածուները համեմատաբար շատ են, բայց աչքի են ընկնում երկուսը՝ Գյումրու նախկին քաղաքապետը և «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
Նկատենք, որ «Մայր Հայաստանն» ընտրարշավում աչքի ընկավ ծրագրով, որը միակն է Գյումրու հեռանկարային զարգացման առումով: Դա ազատ տնտեսական գոտու ներդրման նախագիծն է, որը նաև հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների կողմից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ծրագիրը լուրջ աջակցություն ունի և կյանքի է կոչվելու: «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանի արտաքին կապերը տվյալ դեպքում կարող են արդյունավետ և օգտակար լինել Գյումրու համար:
«Մայր Հայաստանն», ի դեմս Կարեն Սիմոնյանի և դաշինքի Գյումրու թիմի, գյումրեցիների համար իրական այլընտրանք է ոչ միայն ընդդեմ իշխանությունների, այլ նաև ընդդիմադիր դաշտում: Գյումրեցիներն ունեն ընտրության հնարավորություն:
«Մայր Հայաստանն» առաջարկում է քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին, ով հաջողակ գործարար է, ունի ընդդիմադիր հայացքներ, կազմակերպչական բարձր կարողություններ և կառավարման հմտություններ:
Կարեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու պարագայում «Մայր Հայաստանն» ամբողջությամբ ստանձնելու է նրա գործունեության քաղաքական պատասխանատվությունը, ինչը շատ կարևոր հանգամանք է, քանի որ առանց քաղաքական պատասխանատվության ցանկացած ընդդիմադիր քաղաքապետ կարող է խոցելի դառնալ ու հեշտությամբ հետապնդվել իշխանությունների կողմից: «Բալասանյան» դաշինքին Նիկոլ Փաշինյանը կարողացավ ճնշել, քանի որ չկար քաղաքական պաշտպանվածություն: «Մայր Հայաստանի» թեկնածուի պարագան այլ է: «Մայր Հայաստանն» իր դեմքով է հանդես գալիս, չի թաքվնում այլ անվանումների տակ և որպես օրվա իշխանության գաղափարական, արմատական ընդդիմախոս ճնշումների դեպքում հակազդեցության բազմաթիվ գործիքներ ունի: Իշխանական ճնշումներին կտրվի քաղաքական քաղաքական պատասխան և՛ տեղական, և՛ համապետական մասշտաբով: Այնպես որ գյումրեցիները Կարեն Սիմոնյանի գլխավորած թիմին ընտրելով՝ կիմնան, թե որ ուժի հետ գործ ունեն և ումից պետք է պահանջեն:
Թե ինչ որոշում կկայացնեն գյումրեցիները մարտի 30-ին, դրանից էլ կախված կլինի հանրապետության երկրորդ քաղաքի և ամբողջ Հայաստանի զարգացման հետագա ընթացքը:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ընտրություններում մի քանի խնդիր է ուզում լուծել, որոնցից մեկն, ըստ տարածված լուրերի, Սարիկ Մինասյանի դեմքով «Քաղաքացիական պայմանագրի» վերարտադրությունն է, որից հետո տեղի կունենա նրա հեռացումը և Գյումրիի քաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի բարեկամը, որը հանգրվանել է ՔՊ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում: Այսինքն՝ Սարիկ Մինասյանն ընդամենն օգտագործվում է, որպեսզի Նիկոլն ու իր կինը շարունակեն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կառավարումը: Նաև այս ամենը մերժելու համար է պետք թույլ չտալ ՔՊ-ի վերարտադրությունը:

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am