Ձերբակալված արքայազններին ծեծում են, վիրավորում
Daily Mail պարբերականը հայտնում է,որ Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված արքայազններին տանջում են, այդ գործը ստանձնել են ԱՄՆ-ի զինվորական մասնավոր ընկերության աշխատակիցները: Ձերբակալվածներին ծեծում են, վիրավորում, ինչպես նաեւ պարգեւատրում «ճիպոտի հարվածներով», ըստ հոդվածի, այդ գործով զբաղվող ԱՄՆ-ի մասնավոր զինվորական ընկերությունը` Academy-ն, նախկին Blackwater-ն է: Արքայազները պահվում են հյուրանոցում, որի մուտքի մոտ կայանված են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների զրահապատ մեքենաները, սակայն ներսում գործում են ոչ թե արաբական, այլ ամերիկյան ուժայինները, հայտնել է պարբերականի աղբյուրը: Academy ընկերությունից, սակայն հերքել են իրենց մասնակցությունն արքայազնների ձերբակալման ու պահման գործընթացին:
