ՀԲՃ-ն դիմում է վարչապետին. Անհրաժեշտ է վնասազերծել աղտոտվող տարածքները

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։ Դիմումում մասնավորպես նշված է․ «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը նմուշառել և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027) տարրալուծման է հանձնել Հայաստանի երկու լքված հանքավայրերի (Կավարտ և Տանձուտ) տարածքից դուրս եկող ջրերը։ Ստացված արդյունքներն երկու դեպքում էլ շոկային էին: Այդ ջրերի աղտոտման մակարդակները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում են Հայաստանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում ենք այդ տվյալներն ամփոփող աղյուսակները․ Region Capture Region Capture1 Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կարդալ հետևյալ երկու հոդվածները՝ «Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում» և «Ծանր մետաղների և ծծմբաթթվի մահաբեր պարունակություն Տանձուտի հանքի դարավոր թթվային դրենաժի ջրերում»։ Ապացուցելու կարիք չկա, թե ինչպիսի բացասական ազդեցություն ունեն բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա ծանր և վտանգավոր մետաղների ու այլ տարրերի այսպիսի սարսափելի քանակությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի թունավոր միջավայրն ուղղակի անհամատեղելի է կենսաբանական կյանքի գոյության հետ։ Միջոցների սղության պատճառով մենք կարողացել ենք ուսումնասիրել միայն որոշ տարրերի պարունակությունները։ Համոզված ենք, որ ավելի լայն սպեկտրով անալիզներ անելու դեպքում՝ նմանատիպ վիճակ կլինի նաև այլ տարրերի և ցուցանիշների համար։ Ցավոք բաց է մնում այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Ամիսներ առաջ ՀՀ վարչապետին մեր ուղղած հարցումներից մեկի պատասխանում բնապահպանության նախարարությունից նշել էին, որ նմանատիպ միջոցառումներ կարող են իրականացվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին։ Կարծում ենք վաղուց ժամանակն է խոսելուց բացի նաև իրականում կատարել այդ աշխատանքները և առաջարկում ենք ՀՀ կառավարությանը․

  1. Այդ դրամագլխի կամ այլ միջոցների հաշվին իրականացնել վերոնշյալ լքված հանքավայրերի առաջ բերած էկոլոգիական բացասական հետևանքների մանրակրկիտ գնահատում և ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի, աղտոտված հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։
  2. Որպես վերջնական արդյունք իրականացնել այդ լքված հանքերի փակում և ամբողջական ռեկուլտիվացում։
  Այս աշխատանքներն իրականացնելուց, ինչպես նաև լեռնահանքային շրջանների մնացած աղտոտված ու աղտոտվող տարածքների խնդիրները լուծելուց և այդ ամենի դրական արդյունքը հանրությանը ներկայացնելուց հետո միայն ՀՀ կառավարությունը կարող է իրեն իրավունք վերապահել խոսելու նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման մասին։ Ավելորդ չենք համարում շեշտել, որ Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերն այնքան էլ մեծ չեն և գրավում են ընդամենը մի քանի հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվել և շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան մեր ներկայացրած հանքերի աղտոտման ծավալներն են։ Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ և այլ տարրեր (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք Կավարտի և Տանձուտի փոքրիկ հանքերիի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերին ու Սևանա լճին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարածք»։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am